Քեզ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում

Քեզ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում

Ինձ ճանաչողերը գիտեն՝ անգամ ինձ անիծողին կհանդուրժեմ, նրան չեմ վիրավորի. Քաղաքականությունը ես այդպես եմ տեսնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Սամվել Ֆարմանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց Նիկոլը ցանկացածին հունից կհանի: Իսկական փալաս, անարժանապատիվ ու անինքնասեր մի ոչնչություն, որ սեփական անձով տրորում է մի ողջ ժողովրդի պատիվը... Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, 21-րդ դարում գերիներ ունես, ամեն օր քեզ ու քո ժողովրդի մասին ինչ ասես ասում է, իսկ դու նստում, հետը ճաշում ես, հաց ես կիսում: Թու՜ քեզ… հարամ, անթասիբ, անողնաշար կենդանի:

Հ.Գ. Ու պետք չէ հիմար լոլոներ կարդալ դիվանագիտական արարողակարգի և այլնի մասին, թե հանդիպման կազմակերպիչ կողմն է սահմանում հանդիպման ծրագիրն ու դետալները: Հարյուր նման հանդիպման եմ ներկա եղել, մասնակցել նման հանդիպումների ծրագրերը կազմելուն: Կազմակերպիչը կարող է առաջարկել, բայց համաձայնություն տալիս են հանդիպման կողմերը»,- գրել է Ֆարմանյանը: