Reddit-ն արգելափակել է Թրամփին աջակցող խոշորագույն օնլայն հարթակը

Reddit-ն արգելափակել է Թրամփին աջակցող խոշորագույն օնլայն հարթակը

Ամերիկյան Reddit սոցիալական կայքը արգելափակել է «The_Donald» խոշորագույն խումբը, որում շփվում էին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները։ Սոցկայքը այդ քայլն արել է համացանցում ատելության հրահրման դեմ պայքարի շրջանակներում։

«Reddit-ը մի վայր է, որտեղ հաղորդակցվում եւ շփվում են ըստ հետաքրքրությունների եւ չեն թիրախավորում մարդկանց։ Այդ խումբը մշտապես հրապարակել եւ աջակցել է այնպիսի կոնտենտ, որը հակասում է մեր կանոններին»,- հայտարարել է հարթակի ղեկավար Սթիվ Հաֆֆմանը։

Նա մանրամասնել է, որ բացի «The_Donald» խմբից, իրեն արգելափակել են նաեւ ավելի քան 2 հազար օնլայն խմբեր, որտեղ օգտատերերը օգտագործում են ատելության խոսք՝ սոցիալական տարբեր խմբերի հանդեպ։