ԱԱՏՄ-ը վարույթ է սկսել «Ավաստին»-ի դեպքով

ԱԱՏՄ-ը վարույթ է սկսել «Ավաստին»-ի դեպքով

Մալայանի  անվան աչքի կլինիկայում սկանդալային դեպքին արձագանքել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ վարույթ սկսելով։ Այս մասին «Հրապարակին» հայտնած տեսչական մարմնի ղեկավարը՝ Էդգար Խուրշուդյանը, չհայտնեց՝ վարույթը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի՞, թե՞ «Նատալի ֆարմ» ընկերության դեմ է, որից ստացված դեղամիջոց է ներարկվել 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած։ 

«Մենք ունենք հարուցված վարույթ, որի մասին ինֆորմացիան կտանք վարույթի ավարտից հետո»,-ասաց տեսչության պետը;

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը մեղքն իր վրայից գցել էր՝ տարածած հայտարարության մեջ նշելով, որ դեղը նախատեսված չէ ներերակային ներկարկման համար։