Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | «Հրապարակ» 28.01.2020

Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | «Հրապարակ» 28.01.2020

Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ նաև պատասխանել է լրագրողներին հարցերին։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Արցախի հարակից 7 շրջանների հանձնման պրոցես է տեղի ունեցել, նա ասաց. «Դուք այդքան համառորեն ուզում եք, որ ես այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»