Մխիթարյանն ու կինը՝ Փարիզի ռեստորաններից մեկում

Մխիթարյանն ու կինը՝ Փարիզի ռեստորաններից մեկում

Հունիսի 17-ին կայացել էր Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի պսակադրությունը։ Այն տեղի էր ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

Հայազգի ֆուտբոլիստը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Մխիթարյանն ու կինը իրենց ժամանակն անցկացնում են Փարիզի ռեստորաններից մեկում։ Ինչպես երևում է լուսանկարում, զույգի հետ փարիզյան ռեստորանում եղել է նաև ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը։