Որքա՞ն մարդ կա Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

Որքա՞ն մարդ կա Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Այսօր ամբողջ օրը տեղեկություն տարածվեց, որ մարզերից ավտոբուսներով մարդկանց հարկադրաբար բերում են Երևան` մասնակցելու իշխանության հրավիրած հանրահավաքին: Այդ ամենով հանդերձ, մենք տեսնում ենք, որ Հրապարակն այս պահին, երբ ելույթ է ունենում Փաշինյանը, այդքան էլ բազմամարդ չէ: 

ԱԱԾ աշխատակիցների մեզ հետ զրույցում վստահեցրին, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին այս պահին ընդամենը 10-15 հազար մարդ է մասնակցում, որոնց մեծ մասը` մարզերից հարկադրաբար ավտոբուսներով բերված մարդիկ են և պետական ապարատի աշխատակիցներ:

Նշենք, որ կադրերից էլ է երևում, որ Հրապարակը բազմամարդ չէ, մարդկանց շարքերը ցանցառ են, և այս քանակության մարդ կարող է ընդամենը Ազատության հրապարակում բազմամարդ հավաքի տպավորություն ստեղծել: