Հեռախոսազրույցներ Պուտինի եւ մի շարք երկրների ղեկավարների միջեւ

Հեռախոսազրույցներ Պուտինի եւ մի շարք երկրների ղեկավարների միջեւ

Գործընկեր պետությունների ղեկավարների նախաձեռնությամբ, հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի, Ղազախստանի նախագահի, Տաջիկստանի նախագահի, Ուզբեկստանի նախագահի միջեւ։ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, համառուսաստանյան քվեարկության բարեհաջող անցկացման առիթով։ Հեռախոսազրույցի ընթացքում փաստվել է, որ արդյունքները համոզիչ կերպով վկայել են այն մասին, որ հանրության լայն շրջանակները աջակցում են ռուսական պետականության ամրապնդման եւ սոցիալ-տնտեսական զարգացման կուրսին։ Մաղթել են բարգավաճում եւ բարեկեցություն Ռուս ժողովրդին։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։