Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում

Ֆիլիպիններում յոթ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է USGS-ը։ Ստորգետնյա ցնցումները արձանագրվել են տեղիժամանակով 12։23-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Պունդագիտան քաղաքից 219 կմ դեպի հարավ-արեւելք։ Օջախի խորությունը կազմում է 139 կմ։ Inquirer-ի փոխանցմամբ, երկրաշարժը չափազանց ուժգին զգացվել է Դավաո քաղաքում։ Ավերածությունների, տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան։