Կիևի քաղաքապետը կոչ է արել բնակիչներին տեղափոխվել վառարանով և ջրամատակարարմամբ առանձնատներ

Կիևի քաղաքապետը կոչ է արել բնակիչներին տեղափոխվել վառարանով և ջրամատակարարմամբ առանձնատներ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին, որոնք հնարավորություն ունեն տեղափոխվելու վառարանով և ջրամատակարարմամբ առանձնատներ՝ լքել Ուկրաինայի մայրաքաղաքը։ Միաժամանակ նա դեմ է արտահայտվել Կիևի բնակիչների տարհանմանը` ընդունելի համարելով միայն «որոշ կատեգորիաների մարդկանց արվարձաններ ժամանակավոր տեղափոխելու» հնարավորությունը, գրում է kommersant.ru-ն։

«Եթե ձեզնից որևէ մեկը տուն ունի Կիևի արվարձաններում, եթե ունենք ծանոթներ կամ ընկերներ, որոնք ունեն վառարանով, ջեռուցմամբ, ջրամատակարարմամբ տներ, ապա լավ կլիներ հույս դնել այնտեղ ժամանակավորապես լինելու վրա», - ասել է Վիտալի Կլիչկոն:

Ռուսական կողմը, ըստ Կլիչկոյի, ակնկալում է, որ Ուկրաինայի քաղաքացիները լքեն երկիրը։

«Չեն տեսնի նման բան։ Մենք հիմա չենք խոսում տարհանման մասին, այլ դիտարկում ենք այն հնարավորությունը, որ որոշ մարդիկ կարող են տեղափոխվել Կիևի արվարձաններ»,- հավելել է Կիևի քաղաքապետը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ նոյեմբերի 23-ին Ուկրաինայի տարածքը ենթարկվել է Ռուսաստանի զանգվածային հարձակումների։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Ուկրաինային ռուսական հարվածներն անվանել է պատասխան «արևմտյան զենքի մատակարարումներին»։ Վիտալի Կլիչկոն  հայտարարել է ամբողջ Կիևի ջրամատակարարման դադարեցման մասին։ Այսօր՝ նոյեմբերի 24-ի առավոտյան, նա հայտնել է, որ Կիևի 70%-ը մնում է առանց էլեկտրականության։