Փորձագիտական հանրության հետ շփումների այլ խողովակներ էլ մենք ունենք

Փորձագիտական հանրության հետ շփումների այլ խողովակներ էլ մենք ունենք

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող գիտաժողովը։ Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, Ատոմ Մարգարյանը, Հայկ Մարկոսյանը, Գայանե Հարությունյանը և այլք։ Գիտաժողովի ավարտին Փաշինյանը հանդես եկավ ամփոփիչ խոսքով՝ մեծ հաշվով համաձայնելով հնչեցրած տեսակետների հետ, սակայն նշելով, որ դրանք իրենց օրակարգում վաղուց կային․

«Ընդահանուր առմամբ կարող եմ ասել, որ գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը ՀՀ կառավարության գործունեության օրակարգում է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է, և ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, բացի այս կարգի միջոցառումներից, փորձագիտական հանրության հետ շփումների այլ խողովակներ էլ մենք ունենք և, ըստ էության, կարողանում ենք ընդհանուր դաշտ ձևավորել, որտեղ աշխատում ենք․․․»,- ասաց Փաշինյանը։