Արտաշատի ոստիկանության անչափահասների բաժնի պետը և այլ ոստիկաններ ծեծել են անչափահաս որդուս

Արտաշատի ոստիկանության անչափահասների բաժնի պետը և այլ ոստիկաններ ծեծել են անչափահաս որդուս

Ոստիկանապետ
Վահե Ռոբերտի Ղազարյանին

Արարատի մարզի բնակիչ 
Ոսկանյան Ադել Աիդայից

Դիմում բողոք

Հայտնում եմ Ձեզ, որ փետրվարի 23-ին Արտաշատի ոստիկանական բաժնում, Արտաշատի անչափահասների բաժնի պետ՝ Թադևոսյան Հովիկը, քննիչ կապիտան Արգիշտին և երկու այլ ոստիկաններ ծեծել են իմ 15 ամյա որդուն՝ Խաչատրյան Նարեկին: Այդ թվում ոտքով հարվածել են նրա գլխին, որի պատճառով նրա գլուխը այժմ ցավում է, ոտքով հարվածել են նաև մարմնի այլ մասերին: Կապիտան Արգիշտին ծեծը շարունակել է միջանցքում, որին ականատես է եղել Նարեկի հայրը՝ Խաչատրյան Մեխակը:

Այժմ Նարեկ Խաչատրյանը գտնվում է հիվանդանոցում:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ավագ որդիս՝ Վարազդատ Խաչատրյանը, պատերազմի առաջին օրվանից կամավոր մասնակցել է Քելբաջարի պաշտպանությանը: Իսկ Նարրեկ Խաչատրյանը գյուղում մասնակցել է օգնություն հավաքելու ընթացքին: 

Իմ ընտանիքը ինչով կարողացել է պատերազմի ժամանակ օգնել է մեր հայրենիքին, այդ թվում հավաքված օգնությունը Խաչատրյան Մեխակը անձամբ տարել է Քելբաջար և հանձնել զորամասերին:
Պահանջում եմ պատժել հանցագործ ոստիկաններին:

Ոսկանյան Ադել Աիդա