Նախագահը ստորագրել է Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Նախագահը ստորագրել է Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու հրամանագիրը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Արթուր Վանեցյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: