Միավորվել են ամերիկյան ռազմա-արդյունաբերական համալիրի երկու «հսկաները»

Միավորվել են  ամերիկյան ռազմա-արդյունաբերական համալիրի երկու «հսկաները»

Ամերիկյան ռազմա-արդյունաբերական համալիրի հսկաներ համարվող Raytheon եւ United Technologies ընկերությունները բանակցություններ են վարում՝ միավորվելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ըստ պարբերականի հրապարակման, երկու խոշոր ձեռնարկությունների միավորման մասին պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել արդեն առաջիկա օրերին։ Դրանից հետո միավորման մասին կհայտարարվի պաշտոնապես։ The Wall Street Journal-ի գնահատականների համաձայն, երկու խոշոր ձեռնարկությունների շուկայական կապիտալիզացիան կազմում է 166 միլիարդ դոլար։