Կեցցե՛ այս հաղթանակները կերտած ժողովուրդը, հա՛յ ժողովուրդը․ Ծառուկյան

Կեցցե՛ այս հաղթանակները կերտած ժողովուրդը, հա՛յ ժողովուրդը․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Շնորհավորում եմ փառավոր եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Նախնիների սխրանքները վառ պահելու և փառաբանելու լավագույն ձևը աճող սերնդին նրանց օրինակով քաջության դասեր տալն է:

Կեցցե՛ այս հաղթանակները կերտած ժողովուրդը, հա՛յ ժողովուրդը»: