Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգեւի Հայաստանին եւ Ադրբեջանին ու ողջ Կովկասին․ Իլյա 2-րդ

Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգեւի Հայաստանին եւ Ադրբեջանին ու ողջ Կովկասին․ Իլյա 2-րդ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, ինչպես նաեւ միջազգային հանրությունը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղում հետագա սրացում։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի տարածած հայտարարությունը։

Նա ասել է, որ տեղեկությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առճակատման սրացման մասին մեծ անհանգստություն են առաջացրել։ «Սա հատկապես ցավոտ է մեզ համար, քանի որ մենք բարեկամ ենք ու հարեւան երկուսի հետ էլ եւ Վրաստանում ապրում են բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ»,- ասել է Վրաց պատիրարքը։

Իլյա 2-րդը ասել է, նաեւ, որ հույս ունի, որ երկու կողմերի իշխանությունները եւ միջազգային հանրությունը թույլ չի տա իրավիճակի հետագա սրացումը, որը կարող է Կովկասում լրջագույն խնդիր դառնալ եւ մեծ պայթյուն դառնալ ամբողջ աշխարհում։ «Աղոթում ենք, որպեսզի Աստված խաղաղություն պարգեւի Հայաստանին եւ Ադրբեջանին ու ողջ Կովկասին»,- հավելել է Վրաց պատրիարքը։