Արփի Փաշինյանը կառավարության պատվիրակության կազմում էր․ նա հենց ինքն է ընտանիքը թիրախ դարձնում

Արփի Փաշինյանը կառավարության պատվիրակության կազմում էր․ նա հենց ինքն է ընտանիքը թիրախ դարձնում

Փաշինյանի մասնակցությամբ լուսանկարները երեկվա, հարսանիքների մասնակցելը ամենևին անտարբերություն չի կարելի որակել։ Դա պարզապես ցուցադրական ցինիզմ է, որը արվում է հատուկ ու արվում է հատուկ հանրային մեծ իրադարձությունների ժամանակ։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել Աննա Հակոբյանի լուսանկարները ֆուտբոլ դիտելիս, երբ որ նոր էր Շուշիի մոտ շրջափակվել Արցախը։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել նաև նրանց լայն ժպիտով լուսանկարները 15 զինծառայողների հենց մահվան օրը։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Նրանք այդ քայլերով հստակ ասում են՝ այո, մենք ծաղրում ենք ձեզ։ Շատ մարդիկ կան, որ ասում են՝ ինչի են ընտանիքը թիրախավորում, նրանք ինչ կապ ունեն, Փաշինյանին բան ունեն ասելու, թող գնան հենց նրան ասեն և այլն։ Հիմա հարց՝ երեխաները ի՞նչ գործ ունեն պետական միջոցառումներին։ Վերջին միջոցառումը Տավուշում օրինակ տեղի ունեցավ, որը կոչվում էր «Վարչապետի գավաթ»։ Դա պետական միջոցներով նախաձեռնված միջոցառում էր, որին մասնակցում էին նախարարներ, փոխնախարար։ Փոխնախարարը, ի դեպ, այնտեղ չէր գնացել որպես սազանդար, գնացել էր որպես փոխնախարար։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ վարչապետի կինը, երեխան ի՞նչ գործ ունեն են մասնակցելու պետական միջոցներով ֆինանսավորվող միջոցառմանը։ Հիմա եթե Փաշինյանը մասնակից է դարձնում իր ընտանիքի անդամներին, ուրեմն հենց ինքն է ընտանիքի անդամներին թիրախ դարձնում։ Կարող է ինձ օրինակ որևէ մեկը բացատրել, թե ինչու է Արփի Փաշինյանը կառավարական պատվիրակության կազմում ներկա գտնվել Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը։ Նա ֆեդերացիայի նախագահը չէ, Օլիպիական կոմիտեի նախագահը չէ, ինչու էր այնտեղ։ Նրա հասակը տիկնիկային թատրոնի երեխայի հասակ է»,- հավելեց նա։