«Հրապարակ»․ Հրազդանում նախընտրական կրքերը եռում են

«Հրապարակ»․ Հրազդանում նախընտրական կրքերը եռում են

Հրազդանում արդեն նախընտրական կրքերը եռում են։ Մենք տեղեկացանք, որ ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» դաշինքի Հրազդանի գրասենյակը կղեկավարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի նախկին տնօրենը՝ ՀՅԴ անդամ Արտաշ Հունանյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբը Հրազդանում կղեկավարի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա իր շուրջն է հավաքել թիմակիցներին, քաղաքապետարանի բաժինների նախկին պետերին: Հրազդանում 300-ից ավելի ՀՀԿ անդամ կա, ովքեր դուրս չեն եկել ՀՀԿ-ից եւ այժմ ակտիվ լծվել են նախընտրական աշխատանքներին: