Այդ բանակցությունները Ռուբինյանի խելքի բանը չեն

Այդ բանակցությունները Ռուբինյանի խելքի բանը չեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի 37 տարվա դիվանագիտական փորձառությամբ, Միացյալ Նահանգներում յոթ տարի դեսպան աշխատած Սերդար Քըլըչին: 

Սերդար Քըլըչը 1984 թվականից սկսած աշխատում է Թուրքիայի արտաքին գերատեսչությունում։ 2006-2008 թվականներին Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականի պաշտոնն է զբաղեցրել, 2008-2010 թվականներին Բեյրութում եղել է  Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014թթ.՝ Տոկիոյում, 2014-2021թթ.՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանը:

Իսկ ո՞վ է ներկայացնելու Հայաստանն այս կենսական նշնակության բանակցություններում. ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որի թերևս ամենամեծ ձեռքբերումը Եվրախորհրդում «կոճակները շփոթելու» հետևանքով հակառուսական քվեարկություն անելն էր, ինչը բավականին մեծ սկանդալի պատճառ դարձավ եւ գուցե հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հարցում էական նշանակություն ունեցավ: Հիմա մենք այս երիտասարդին, ով երկու կոճակից ճիշտը ընտրել չի կարողանում, ուղարկում ենք բանակցությունների՝ թուրքական դիվանագիտության կորիֆեյ Սերդար Քըլըչինի հետ: Ավելի լավ է՝ չմասնակցենք։ Ինչպես ֆուտբոլում՝ թող տեխնիկական պարտություն գրանցեն, կարծում եմ՝ վնասն անհամեմատ ավելի փոքր կլինի: