Հիշել է Երևանին, մեղադրել՝ Փարիզին. Զախարովան «պատերազմ» է կանխատեսում

Փարիզը Հարավային Կովկասում հրահրում է զինված դիմակայության հերթական փուլը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման պայմանագիրը։
Նա տվյալ պայմանագիրն անվանել է էսկալացիա հրահրելու «ևս մեկ քայլ»՝ պնդելով, որ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով։
Ըստ նրա` Ֆրանսիան միայն ձգտում է երկրների ներսում տարաձայնություններ ունեցողներին որպես գործիք օգտագործել սեփական կոնյունկտուրային նպատակներին հասնելու համար։ Միևնույն ժամանակ, նա Ֆրանսիան անվանեց ՆԱՏՕ-ի գաղափարախոսության ուղեցույց:
Կարծիքներ