Սերժ Սարգսյանը հեղինակություն ունի․ Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը հեղինակություն ունի․ Գալուստ Սահակյան (տեսանյութ)

«Ամիսներ առաջ եմ հանդիպել Հայկ Հարությունյանին»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն՝ խոսելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ իր շփման մասին։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իրենց իշխանության օրոք բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ նման բացահայտումներ չէին լինում, պատասխանեց․ «Մեր ժամանակ էլ էին այդ գործերով զբաղվում, հիմա էլ են զբաղվում, այսօր այնպես է, որ յուրաքանչյուր դեպք աղմկահարույց է դառնում»։

Հարցին, թե ՀՀԿ-ում չե՞ն մտածում առաջնորդին փոխելու մասին, տվեց բացասական պատասխան։
Սահակյանը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանը հեղինակություն ունի հանրության շրջանում․ «Սերժ Սարգսյանը հեղինակություն ունի եւ ես չեմ կարծում, որ Ազգային հերոսները հեղինակություն չունեն»։