Հայտնի երաժշտին սպառնում է 30 տարվա բանտարկություն

Հայտնի երաժշտին սպառնում է 30 տարվա բանտարկություն

Հայտնի ամերիկացի երաժիշտ, պոպ-երգիչ Ար Կելլին հուլիսի 12-ին ձերբակալվել է Չիկագոյում։ Նրան մեղադրանք է առաջադրվել տասը հանցադրվագներով, ներառյալ մանկական պոտնկագրության տարածում եւ պատրաստում, անչափահասների այլասերում, սեքսուալ բռնության փորձ, ինչպես նաեւ՝ հետաքննության խոչընդոտում։ Ար Կելլին կտեղափոխվի Նյու-Յորք՝ հետագա դատաքննության համար։ Եթե դատարանը կայացնի մեղադրական վճիռ, ապա նա բանտում կանցկացնի երեսուն տարի։