Թավշյա տրամաբանություն. ճիշտ պատասխանը... թարմացվում է

Թավշյա տրամաբանություն. ճիշտ պատասխանը... թարմացվում է

Լուսանկարը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքում տեղադրված տեղեկությունների պատկերն է: Խորհրդային միությունում եւ նրա սահմաններից դուրս հեղինակավոր Երեւանի պոլիտեխկիկական ինստիտուտը անկախ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս էլ էր հեղինակություն վայելում: Մինչեւ վերջերս: Թավիշը մտավ բուհեր ու ահա պատկերը. ընդունելության քննության ճիշտ պատասխանները ....թարմացվում են:

Սա մաթեմատիկայի քննության արդյունքներն են, իսկ մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է: 2 x 2 հավասար է 4 բոլոր երկրներում՝ հանրապետություն, թագավորություն, դաշնություն, կայսրություն եւ այլն: Փաստորեն թավշյա պետություններում մաթեմատիկայի խնդրի ճիշտ պատասխանը կարող է մշտապես թարմացվել: 

Կամ էլ այնքան անտաղանդ են թավշյա պետությունում մաթեմատիկայի քննություն կազմակերպողները, որ չեն կարողանում խնդրի ճիշտ պատասխանը ճիշտ տեղադրել կայքում, սխալներ են անում ու մշտապես ուղղում-թարմացնում տեղադրված տեղեկությունը:

Արեգ Մարգարյան