Քեֆը լավ՝ էլի լայվ է մտնում, իբրև ոչինչ չի կատարվել, իսկ կատարվել է զազրելին
«Ես համայնքների մեջ այդպիսի պատերազմական գործողությունների ականատես չեմ եղել։ Եղել են խոչընդոտներ, եղել են տարբեր տեսակի վիճաբանություններ, ծեծկռտուք, մահվան ելքով նման բան չեմ հիշում»,- պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին, թե Հայաստանի քրեական պատմության մեջ հիշո՞ւմ է մի դեպք, որ մի համայնքի բնակիչները մյուս համայնքի բնակիչների նկատմամաբ վենդետա տեսնեն, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։ Նա, անդրադառնալով ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած ողբերգական դեպքերին, և պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ճեղքվում է ոստիկանների պատը, մուտք են գործում հիվանդանոց, այնտեղ 2 հոգու պարանոց կտրում, ու մի բան էլ հեռանում այնտեղից, Եղիազարյանն ասաց,
«Որպեսզի մենք՝ Ձեզ հետ միասին, խորամուխ լինենք այդ խնդրին և գանք համապատասխան եզրահանգման, մեզ տվյալներ են հարկավոր, որոնք մենք չունենք, մնացածը, ինչը կասենք, կլինի ենթադրությունների վրա հիմնված։ Նախ և առաջ դա իրավիճակի գնահատման պահն է, թե ով ինչպես է գնահատել այդ իրավիճակը, երկրորդը՝ ըստ դրա պետք է լինեին համապատասխան որոշումներ, կազմակերպչական խնդիրներ պետք է առաջանան և լուծումներ տրվեն։ Հիմա, քանի որ մենք խոսում ենք մի բանի մասին, որի տվյալները բավարար չունենք, մենք պետք է պատասխանենք մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ ստեղծվեց այդ բացիթողի վիճակը, և բնականոն չաշխատեց օպերատիվ- հետախուզական միջոցառումների ողջ ցանկը կոնկրետ Գավառում և Նորատուս համայնքում։ Դրանք հարցեր են, որոնք պետք է բարձրացնի ոստիկանապետը»։
- Իսկ Դուք ի՞նչ եք մտածում՝ ինչո՞ւ այդպես եղավ։
- Ես մեկ նախադասությամբ կարող եմ պատասխանել․ այդ ամենի հիմքում կանգնած է մեկ մարդ՝ Նիկոլը։
- Ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը Գավառում անչափահասների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետ։
- Նա 2 տարի շարունակ բարձրագույն ամբիոնից հանես է գալիս միմիայն բռնության կոչերով։
- Կարծում եք՝ դա ազդեցությո՞ւն է գործել։
- Ուղիղ։ Այդ բռնության կոչերը ոչ միայն տարբեր տեսակի լակոտների վրա են ներգործություն ունենում, այլև հասարակության տարբեր շերտերի վրա։ Այսինքն՝ թույլատրելի են սրքում անթույլատրելին։
- Ո՞րն է այդ անթույլատրելին։
- Դեպքից ընդամենը օրեր առաջ նա հայտարարեց «սամասուդի» վերաբերյալ՝ աչքերը փայլեցնելով, դիմակային ժպիտը դեմիքն, ծամածռված․․․ «սամասուդ» և այլն, և այլն։ Հիմա՝ ի՞նչ կատարվեց հետագայում հիվանդանոցում, ի՞նչ կատարվեց համայնքների միջև։ Կատարվեց «սամասուդ», այն, ինչի կոչը ինքն անում էր։ Այսինքն՝ այդ կոչերով հասարակության մեջ որոշակի խլրտումներ են ընկնում, վերանում են սահմանները՝ թույլատրելիի ու անթույլատրելիի միջև, արդյունքում ստանում ենք այն, ինչ այսօր ունենք։
- Ի՞նչ պետք է անել, որպեսզի չունենանք այն, ինչ ունենք։
- Պետք է երկրում լինի ղեկավար, որը մի քիչ խելք ունի։ Նա 2 տարվա մեջ այդպես էլ չսովորեց, թե ինչ բան է հատուկ ծառայությունը, այդպես էլ չսովորեց, թե ինչ բան է ոստիկանությունը, ծառայությունը, այդպես էլ չսովորեց, թե ինչպես պետք է օգտագործել ուժայիններին, ե՞րբ և ի՞նչ կարգի, այդպես էլ չսովորեց, որ առաջինը բռնության կոչեր հնչեցնողը ինքը չպիտի լինի երկրում, այդպես էլ ոչ մի բան չսովորեց, իսկ հիմա քաղում է արդյունքները, քեֆը լավ լայվ է մտնում՝ էլի բերանը ծամածռելով, իբրև ոչ մի բան չի կատարվել, իսկ կատարվել է զազրելին, ինքն իր ձեռքով քանդում է ողջ պետական համակարգը։ Նման ղեկավար չի կարելի ունենալ, չի-կա-րե-լի։ Արտաքին քաղաքականության մեջ՝ մինուս, փուլային տարբերակ՝ չոքած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կոկորդներին, ոչնչացված հարաբերություններ Ռուսաստանի հետ, պարլամենտում ՝ «լակոտակրատիա», հասարակությունում էլ դժգոհությունների ալիք, որն օր-օրի բարձրանում է։ Դուք լա՞վ եք պատկերացնում՝ կորոնավիրուսի պայմաններում, մեր երկրի գլխին թափված այս դժբախության պայմաններում նա ժամանակ ունի մեկ առ մեկ զանգ տալու, հետքրքրվելու, թե Պողոս Պողոսյանը մուծե՞լ ա հոսանքի գումար, թե՞ չի մուծել։ Հասկանո՞ւմ եք՝ պոպուլիզմով է զբաղված։ Այդքան օգնականներ ու խորհրդականներ ունի, թող դրանով զբաղվեն, նա ժամանակ ունի՞, որ դրանով է զբաղվում, մենք էլ իր խելիքն ենք ընկել։ Իսկ Դուք հիմա ինձ հարցնում եք, թե Նորատուսի դեպքերը ինչպե՞ս բնութագրել։ Ոստիկանությունը ջարդուփշուր է արել իր անտեղի հրամաններով և ցուցումներով՝ առանց հասկանալու, թե ինչ է կատարվում։ Հիմա էլ որոշել է, որ 16 միլիարդ դրամ դնի, որպեսզի համազգեստ փոխի և արտաքին ծառայության ամերիկյան սկզբունքները ներդնի Հայաստանում, հասկանո՞ւմ եք՝ ինչ է ուզում անել, էս ոստիկանությունն էլ է ուզում վերացնել։ Միացյալ Նահանգները այլ սպեցիֆիկա ունի, Հայաստանը՝ այլ, մեզ մոտ կաշխատի այն սկզբունքը՝ արտաքին ծառայության, եթե համադրված լինի օպերատիվ-հետախուզական գործողություննների ողջ շրջանակի հետ, այն, ինչն այսօր Եվրոպայի մեծամասնությունն օգտագործում է։ Առանց ուսումնասիրելու Վրաստանի փորձը, առանց տեսնելու, թե այնտեղ ինչ կատարվեց, երբ վրացիները 5-6 տարի առաջ ներդրեցին, ներդրում է Հայաստանում՝ առանց ուղեղը միացնելու։ Ինքը միայն ուզում է, որ դարերով հիշվի, որ ոստիկանության համազգեստ է փոխել, դա է իրեն հարկավոր։ Թող Հայաստանի մի հատվածում, օրինակ՝ Սյունիքում ,որ ի մարզպետը ոստիկանության փորձ ունի, թող 6 ամսով դնի այդ փորձը, արդյունքները թող դնի քննարկման, հետո ինչ ուզում է թող անի այդ խելոքը։ Իսկ մենք ասում ենք, թե ոստիկանները Գավառում ինչո՞ւ այդպես արեցին, ի՞նչ անեն խողճ ոստիկանները, սրանց ձեռը կրակն են ընկել։
Կարծիքներ