Հրաժարականով ինձ թող չվախեցնեն, հիմքեր լինեն, մեկ րոպե չեմ մնա այս պաշտոնին

Հրաժարականով ինձ թող չվախեցնեն, հիմքեր լինեն, մեկ րոպե չեմ մնա այս պաշտոնին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով նաև իր հրաժարականի պահանջին, նշեց, որ եթե իրոք հրաժարականի հիմքեր տեսնի, մեկ րոպե անգամ չի մտածի, ինքը հրաժարականի դիմում կներկայացնի, բայց թող իրեն հրաժարականի պահանջով չվախեցնեն։

«Այդ բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլեւս իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող, վերլուծող: Իսկ եթե քննադատող, վերլուծող սերունդը վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ երբեւէ որեւէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերը այլեւս զրկվելու են հասարակության մեջ որեւէ աջակցությունից: Հիմա էլ առանձնապես շատ քիչ աջակցություն ունեն: Այդ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»,-ասաց նախարարը: