Ռուս հայտնի դերասանուհին հոսպիտալացվել է կորոնավիրուս ախտորոշմամբ

Ռուս հայտնի դերասանուհին հոսպիտալացվել է կորոնավիրուս ախտորոշմամբ

Ռուս հայտնի արտիստուհի Ալյոնա Բաբենկոն հոսպիտալացվել է կորոնավիրուս ախտորոշմամբ։ Այս մասին նա տեղեկացրել է ինստագրամյան իր էջում։ Նա հայտարարել է, որ «Պարեր աստղերի հետ» շոուում մասնակցությունից նա հրաժարվել է եւ ինքնամեկուսացել, հենց որ զգացել է, որ վատառողջ է։ «Ես կարծում եմ, որ պատասխանատու եմ ոչ միայն իմ առողջության համար, այլ նաեւ գործընկերներիս առողջության համար։ Ցավոք ես վարակվել եմ կորոնավիրուսով»,- գրել է Բաբենկոն։ Նա նշել է, որ իր մոտ հիվանդության ախտանիշներից եղել է բարձր ջերմությունն ու թուլությունը։ Նա ասել է, որ հիմա իրեն լավ է զգում եւ հիվանդանոցային բուժում է անցնում։