Ռուսական բանակն ինտենսիվ հրթիռակոծում է․ կան տուժածներ

Ռուսական բանակն ինտենսիվ հրթիռակոծում է․ կան տուժածներ

Անցած երեկո և գիշերը ռուսական զորքերը հրթիռներ են արձակել Ուկրաինայի հարավային շրջանների ուղղությամբ, ինչպես նաև կիրառել են «Շահեդ» հրթիռներ Կրիվոյ Ռոգի ուղղությամբ։ 

Այս մասին հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը։

«Ամեն ինչ սկսվեց (հարձակումը) երեկոյան, երբ թշնամին հարձակվեց Օդեսայի շրջանի վրա։ Ոչնչացվել է X-59 երկու հրթիռ։ 

Հարձակումը շարունակվել է նաև մեր երկրի հյուսիսից, մոտ տասը Սու-35 ինքնաթիռ՝ ռուսական նորագույն կործանիչներ, կառավարվող օդային ռումբերով գրոհել են Սումիի մարզի վրա։ Սա չափազանց մեծ սպառնալիք է, երբ կառավարվող օդային ռումբերը, թիրախային ռումբերը կարող են հեռու թռչել, և ինքնաթիռները չեն մտնում մեր հակաօդային պաշտպանության շրջանակը, ուստի ավելի քան 10 կառավարվող ռումբեր հարձակվել են Սումիի մարզի օբյեկտների վրա: Կորուստներ կան․ այդ մասին կհայտարարեն ռազմական վարչակազմերը»,- ասել է Իգնատը։
Նրա խոսքով, գրոհի ժամանակ ռուսական կողմը կիրառել է նաեւ X-31 հակատեղորոշիչ հրթիռը։

«Ցավոք, կան նաև «Շահեդ»-ներ (իրանական արտադրության ԱԹՍ-ներ), որոնք գրոհել են երկրի հյուսիսի վրա, ինչպես նաև Կրիվոյ Ռոգի վրա»,- ասել է Իգնատը։

Հաղորդվում է նաև, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսները ծանր հրետանուց և Գրադից 423 արկ են արձակել Խերսոնի շրջանում։

Խերսոնի շրջանային ռազմական օկրուգի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի խոսքով՝ 12 արկ հարվածել են բնակելի թաղամասերին, մասնավոր և բազմաբնակարան շենքերին, բժշկական հաստատությանը։
«Ցավոք, կան տուժածներ․ մեկ մարդ մահացել է»,- հավելել է նա։