«Հրապարակի» էջերում 23.08.2019

«Հրապարակի» էջերում 23.08.2019

Առողջապահական խորհրդի նիստ հրավիրելու մասին ծանուցումներ են ուղարկվել խորհրդի անդամներին՝ օգոստոսի 29-ին հրավիրվելիք նիստի մասին, որի ժամանակ էլ ընտրվելու է տեսչական մարմնի ղեկավար։ Արդեն կա 5 թեկնածու՝ Դավիթ Մելիք-Նուբարյան, Գեւորգ Մամիկոնյան, Արա Եղոյան, Հակոբ Ավագյան եւ Արա Մկրտչյան։

Հանրապետությունով մեկ այրվում են անտառները, խոտածածկ տարածքները։ ԱԻՆ-ը հաղորդագրություններ է տարածում՝ զգուշացնելով հրդեհավտանգ իրավիճակի մասին։ Երեկ երեկոյան մեզ զանգահարեցին Ջերմուկից եւ ասացին, որ Ամուլսարի վրա սպիտակ ծուխ է նստած։ Կապան-Կուբաթլու-Որոտանի ոլորաններ տարածքներում վառվող անտառներից ծուխը գալիս-հասնում է Ջերմուկ։

Օրվա ուշագրավ հրապարակումները դիտեք տեսանյութում.