Հակակոռուպցիոն կոմիտեում կադրերի դեֆիցիտ է

Առանց ղեկավարի մնացած Հակակոռուպցիոն կոմիտեն կադրերի դեֆիցիտ ունի, մասնավորապես, այնտեղ քննիչների, օպերների պակաս կա։ Դրա պատճառով այնտեղ աշխատող քննիչներն ու օպերները գիշեր-ցերեկ չունեն, մեկ քննիչի աշխատասեղանին տասնյակներով գործեր են դրված, չգիտեն՝ որտեղից սկսեն որտեղ ավարտեն։
Հակակոռուպցիոնում թափուր հաստիքների մասին ժամնակին խոսել էր նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանը, նա դեռեւս մեկ ամիս առաջ` նոյեմբերի 8-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման տարեդարձի օրը ելույթ էր ունեցել` խոսելով այդ մասին. «Այս պահի դրությամբ Կոմիտեում թափուր է քննիչի ընդամենը 9 հաստիք, այսինքն՝ ինքնավար պաշտոնների հաստիքները համալրված են 89 %-ով։ Օպերատիվ–հետախուզական վարչության հաստիքներից համալրված է 64 %–ը»:
Նշենք, որ նման խնդիր ունի նաեւ գլխավոր դատախազությունը։ Մենք գրել էինք, որ վերջին ամիսներին տասնյակ դատախազներ ազատման դիմումը դրել են Աննա Վարդապետյանի սեղանին` ավելի շահավետ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ։ Նկատենք, որ նույն օրերին ազատված 6 պաշտոնյաներից բոլորի թափուր աթոռներին արդեն մարդիկ են նշանակվել, անգամ ԲԴԽ նախագահի ընտրովի պաշտոնում և միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնն է դեռ թափուր:
Կարծիքներ