Ոչինչ չարած ինչ-որ մարդիկ իրենց վերապահում են խոսել քաղաքի և մարզի անունից

Ոչինչ չարած ինչ-որ մարդիկ իրենց վերապահում են խոսել քաղաքի և մարզի անունից

«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը գրել է.

«Գյումրիում  մատերի վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր կարող են որոշ վերապահումներով խոսել քաղաքի կամ մարզի անունից: Նրանք, ովքեր  մեծ ներդրում ունեն քաղաքի համար, ոչ միայն սոցիալական առումով եմ ասում, այլ նաև մշակութային, մարզական և այլն: Բայց հիմա ոչինչ չարած ինչ-որ մարդիկ իրենց վերապահում են խոսել քաղաքի և մարզի անունից, նույնիսկ նրանցից ոմանք խոսում են 90-ականների մասին, երբ ծնված էլ չեն եղել:

Ոչ կենսագրություն ունեն, ոչ կյանք են անցել, պատահական ընկել են քաղաքականության և համացանցի մեջ, իրենց ստահոտ և հայհոյխառն բառապաշարով գրում կամ խոսում են և ընդամենը վարակբեկում են քաղաքն ու մարզը: Իսկ կրկին վերևներում հայտնված մի երկուսը, եթե իրոք նրանք են դրդում  ու թշնամացնում հայ մարդկանց իրար դեմ, ուրեմն թուրքից ավելի վատն են...»: