Կացինով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա 

Կացինով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա 

Դաժան միջադեպ է տեղի ունեցել Փարիզի մերձակայքում՝ էլեկտրագնացքում։ Կացինով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա։ Տուժել է չորս մարդ։ Համաձայն France-Presse-ի, դեպքը տեղի է ունեցել Օզուար-Լա-Ֆերյեր կայարանում՝ Սենա եւ Մարնա դեպարտամենտում։ Համաձայն ֆրանսիական Ոստիկանության տվյալների, հարձակման հետեւանքով, երկու մարդ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։ Չարագործը տուժածներից մեկի թեւն է կտրել, մյուսը ստացել է գլխի լուրջ վնասվածքներ։ Եւս երկուսը ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել։