Տղամարդը 20 տարի շարունակ հող է կերել

Տղամարդը 20 տարի շարունակ հող է կերել

Հնդկաստանի բնակիչը հայտարարել է, որ հող է ուտում արդեն քսան տարի շարունակ։ Օրական, ըստ նրա, ուտում է մեկ կիլոգրամ հող։ Այս մասին հայտնում է Newsflare-ը։ Անդհրա-Պրադեշ նահանգի բնակիչը այս տարօրինակ հակումը ձեռք է բերել քսանութ տարեկան հասակում։ Նա ասել է, որ լինում են օրեր, որ, առհասարակ, սովորական սննդից հրաժարվում է ու բավարարվում միայն հողակերությամբ։

Ընդ որում այդ տարօրինակ դիետան իր օրգանիզմին ոչ մի կերպ չի վնասել։ Նշենք, որ հողակերությունը բավական տարածված երեւույթ է Հասարակածային Գվինեայում, Գաբոնում, Կամերունում, Հաիթիում։ Սովորաբար հողակերությունը տարածված է այս շրջաններում կանանց մոտ, այն էլ՝ հղիության շրջանում։