Ռուսաստանը «Արմատա» տանկերը կվաճառի արտասահմանում

Ռուսաստանը «Արմատա» տանկերը կվաճառի արտասահմանում

Ռուսաստանը մտադիր է արտահանել եւ վաճառել Т-14 «Արմատա» տանկերը արտասահմանում։ Այս մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը։ РИА Новости-ի փոխանցման համաձայն, Ռուսաստանը նաեւ պոտենցիալ գնորդներին առաջարկում է С-300 եւ С-400 համակարգեր, ժամանակակից ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, ինչպես նաեւ МиГ-35 թեթեւ կործանիչ ռազմական ինքնաթիռ։

Т-14-ը աշխարհում միակ հետպատերազմական շրջանի երրորդ սերնդի տանկն է, որը նախատեսված է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտ վարելու համար։ Այն կարող է աջակցել մոտոհրաձգային ստորաբաժանումների գրոհներին, պաշտպանել ֆորտիֆիկացիոն համակարգերը եւ դիմագրավել հակառակորդին՝ անկախ այն հանգամանքից, թե հակառակորդը թաքստոցում է, թե բաց դաշտում։