Մինչև ե՞րբ են ադրբեջանցիները մնալու այդ տարածքում. Ստամբուլյանի հարցին պատասխան չկար (տեսանյութ)

Մինչև ե՞րբ են ադրբեջանցիները մնալու այդ տարածքում. Ստամբուլյանի հարցին պատասխան չկար (տեսանյութ)

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների տեղակայման և ադրբեջանական անցակետ տեղադրելու հետ կապված:

Բայց մինչ հարցը հնչեցնելը նախ Ստամբուլյանը նկատեց, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից շատ վտանգավոր հայտարարություն արեց այդ ճանապարհի մասով, որը անվտանգային խնդիրներից ելնելով` չի ցանկանում նորից բարձրաձայնել:

Ապա հնչեցրեց հարցը, թե մինչև ե՞րբ է այս վիճակը շարունակվելու:

«Ադրբեջանցիները դեռ որքա՞ն պետք է շարունակեն մնալ այդ տարածքում: Արդյոք ձեզ չի՞ մտահոգում մեր երկրի տնտեսական անվտանգությունը: Արդյոք դուք տեղյա՞կ եք, որ 40 տոկոս բեռնափոխադրումները` դեպի Հայաստան, իրականանում են այդ ճանապարհով»,-հարցրեց Ստամբուլյանը` հիշեցնելով, որ այսօր լուրջ տարածվեց նաև, որ այսօր այդ ճանապարհով անցնող իրանական բեռնատարների երկու վարորդ ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից:

Հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որը, սակայն, հստակ չպատասխանեց ամենակարեւոր հարցին, թե մինչև երբ պետք է ադրբեջանցիները մնան այդ տարածքում: Միայն նշեց` բարեբախտաբար, մենք ունենք Հ46 այլընտրանքային ճանապարհը: 

Իսկ իրանցիների ձերբակալելության մասով էլ ասաց, թե տեղեկություն չունի, կփորձի պաշտոնական խողովակներով ճշտել:

 Մանրամասն՝ տեսանյութում