Ադրբեջանում նոր քաղաքական ուժ կստեղծվի

Ադրբեջանում նոր քաղաքական ուժ կստեղծվի

Ադրբեջանում նախկին պատգամավոր Ջեյխուն Օսմանլին ստեղծում է նոր քաղաքական կառույց՝ Ադրբեջանի Կանաչների շարժում (Azerbaijan Green Movement)։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, նախապատրաստական աշխատանքների համար, արդեն ստեղծվել է կազմակերպչական կոմիտե։ Ինչպես եւ կարելի էր ենթադրել, այն քաղաքական ընդդիմություն չի հանդիսանալու, այլ աջակցելու է Ադրբեջանում իրականացվող ռեֆորմներին եւ միջազգային ասպարեզում այդ երկրի դիրքերի ամրացմանը։