Հայրենիք վերադարձած գերիները շիրակցի 62 գերեվարվածներից 5-ն են. հայտնի են անունները

Հայրենիք վերադարձած գերիները շիրակցի 62 գերեվարվածներից  5-ն են. հայտնի են անունները

Այսօր հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Նրանք են՝ Սեյրան Մաթևոսյանը, Աշոտ Վարոսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ Հարությունյանը  և Արմեն  Նազրամադյանը:

Հիշեցնենք, որ նրանք գերեվարվել էին Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից: Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում, ինչն էլ բարդացնում է նրանց հայրենիք վերադարձնելու գործընթացը: