Գրունտային ռազմական նշանակության ճանապարհ, որով սնունդ և դեղորայք էր գալիս Արցախ

Գրունտային ռազմական նշանակության ճանապարհ, որով սնունդ և դեղորայք էր գալիս Արցախ

Իրավիճակն Արցախում բավականին լուրջ է՝ կա խուճապ: Քիչ առաջ այս մասին «Հրապարակին» հայտնեց Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի ղեկավար, «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները փակել են այլընտրանքային ճանապարհը, որով սնունդ և դեղորայք էր բերվում Արցախ. «Գրունտային ռազմական նշանակության ճանապարհ, որով սնունդ և դեղորայք էր գալիս Արցախ: Դեռ վաղ է այդ ամենի մասին խոսել։ Հստակ պարզ չի, թե ինչ պետք է լինի և արվի։ Ուղղակի Արցախի իշխանությունները պետք է դրսևորեն խոհեմություն և չկրկնեն անցյալի իրենց գործած սխալները», -նշեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: