Կորոնավիրուսից մահացել է ֆոլք-երգիչ Ջոն Պրայնը

Կորոնավիրուսից մահացել է ֆոլք-երգիչ Ջոն Պրայնը

Ֆոլք-երգիչ Ջոն Պրայնը մահացել է կորոնավիրուսային ինֆեկցիայից։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ 73-ամյա երաժիշտը հոսպիտալացվել էր մարտի վերջին։ Կորոնավիրուս էր ախտորոշվել նաեւ նրա կնոջ եւ մենեջերի մոտ։ Հիշեցնենք, որ Պրայնը «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր է։ Նրա ստեղծագործությունը դրվատել են Բրյուս Սպրինգստինն ու Բոբ Դիլանը։