Բաքվի պնդմամբ՝ ՀՀ-ի փոխանցած ականապատ դաշտերի նոր քարտեզները «ճշգրիտ» չեն

Բաքվի պնդմամբ՝ ՀՀ-ի փոխանցած ականապատ դաշտերի նոր քարտեզները «ճշգրիտ» չեն

Հայաստանը Ադրբեջանին  ականապատ դաշտերի 8 տեղեկամատյաններ է փոխանցել։ 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ քարտեզները հիմնականում առնչվում են Քարավաճառի Մռավի լեռնաշղթայի երկայնքով «ականապատ հատվածներին»։ 

Բաքուն պնդում է, որ դրանք «չեն համընկնում ականների իրական տեղակայման հետ և ճշգրիտ չեն»։