Նոր սկանդալ․ ի՞նչ չեն կիսել նախկին ամուսիններն այս անգամ

Նոր սկանդալ․ ի՞նչ չեն կիսել նախկին ամուսիններն այս անգամ

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը կրկին վիճում են։ Ի՞նչ չեն կիսել նախկին ամուսիններն այս անգամ:

Ռեփերը դժգոհել է, որ Քիմ Քարդաշյանն իրենց երեխաներին տեղափոխել է հայտնիների դպրոց, որտեղ նրանք ենթարկվելու են «համակարգի» ազդեցությանը։ «Այս պահին բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում «համակարգ» ծածկագիրը: «Համակարգն» ինձ խլեց հորիցս և հեռացրեց երեխաներիցս։ Երբ «համակարգը» հավաքագրում է մարզիկների, նրանք խուսափում են աշխատել նրանց հետ, ովքեր հայր ունեն, քանի որ նրանց ավելի դժվար է մանիպուլացնել»,- գրել է Քանյե Ուեսթը։

Վիկտորյա Բոնյան նույնպես որոշել է իր փորձագիտական ​​կարծիքը հայտնել ռեփերի մեկնաբանություններում։ «Համակարգը» փորձում է հնարավորինս շատ զոմբիներ սարքել։ Դստերս դպրոցից հանեցի ու դա լավագույն որոշումն էր»,- գրել է նա։