Նեթանյահուն ոչ թե վերացնում, այլ «աջակցում» է ՀԱՄԱՍ-ին․ ի՞նչ է պնդել Լիբերմանը  

Նեթանյահուն ոչ թե վերացնում, այլ «աջակցում» է ՀԱՄԱՍ-ին․ ի՞նչ է պնդել Լիբերմանը  

 

«Մեր տուն Իսրայել» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը մեկնաբանել է իսրայելցի լրագրող Բեն Մերկուրիի լուրն այն մասին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «առնվազն վեց անգամ» խուսափել է Յահյա Սինվարի (Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավար և շարժման ռազմական թևի հիմնադիրներից մեկը) սպանելուց։

«Հենց նա (Նեթանյահուն) անձեռնմխելիություն շնորհեց Յահյա Սինվարին և ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին և կանխեց նրանց խոչընդոտելու բոլոր փորձերը:

Սա իմ ենթադրությունը չէ, ես անձամբ ծանոթ եմ թեմային»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիբերմանը։

Այս առնչությամբ նա հիշեցրել է ֆրանսիական Le Figaro թերթի հրապարակումը, ըստ որի՝ Նեթանյահուն Կատարին խոստացել է գոնե այդ երկրի տարածքում չսպանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին։