Այսօրվա իմ լեզուն երկար է, ոովհետև մենք արդար ենք և անմեղ․ Աշոտյան

Այսօրվա իմ լեզուն երկար է, ոովհետև մենք արդար ենք և անմեղ․ Աշոտյան

«Մենք վստահ ենք, որ Սերժ Սարգսյանն այդպիսի հրահանգ չի տվել, ավելին՝ մեր գրասենյակը պաշտոնապես տարածել է հայտարարություն, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում»,-այսօր Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա են Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրել, Աշոտյանն ասաց, որ ինքը այս մասով գնահատական տալ չի կարող, միայն կարող է հղում անել մամուլի տեղեկություններին։

«Բայց ես կարծում եմ, քանի որ բարձրաձայնեցիք մի հետաքրքրություն գործի բուն դետալների հանդեպ, գուցե խնդրենք պաշտոնական թիմին հաջորդ շաբաթ հանդես գալ առանձին մամուլի ասուլիսով, որտեղ կտան իրավական գնահատականներ, որովհետև այսօրվա իմ լեզուն երկար է, ոովհետև մենք արդար ենք և անմեղ։ Բայց կարող եմ ասել՝ միայն քաղաքական գնահատականներ տալով, որովհետև իրավական գործընթացի ողջ մասնագիտական ծառայությունը մատուցում է համապատասխան պաշտպանական թիմը»,-ասաց Աշոտյանը։