Եվրոպայի Վերակառուցման եւ զարգացման բանկի նախագահը թողնում է պաշտոնը

Եվրոպայի Վերակառուցման եւ զարգացման բանկի նախագահը թողնում է պաշտոնը

Եվրոպայի Վերակառուցման եւ զարգացման բանկի նախագահ Սումա Չեկրաբարտին թողնում է պաշտոնը, բանկի կանոնների համաձայն՝ այդ պաշտոնում պաշտոնավարման թույլատրելի երկրորդ ժամկետը ավարտելով։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսօրվանից բանկի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կիրականացնի փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը։ Հաջորդ նախագահը ընտրվելու է բանկի ամենամյա ժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերի 7-8-ը (նախապես պլանավորած էր մայիսի 13-14-ին, սակայն հետաձգվեց՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված)։

Նշենք, որ Չակրաբարտին Եվրոպայի Վերակառուցման եւ զարգացման բանկը սկսել է ղեկավարել 2012 թվականից (վերընտրվել է 2016-ին)։