«Ռուսական տան» աշխատակից է ձերբակալվել

Ղրղզստանում, այդ երկրում գործող Ռուսական տան Օշ քաղաքում տեղակայված մարզային կենտրոնի աշխատակից Նատալյա Սեկերինան ձերբակալվել է ղրղզական հատուկ ծառայությունների կողմից՝ վարձկանների հավաքագրման կասկածանքով։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի Գերագույն դատարանը։
Սեկերինան կմնա կալանքի տակ մինչեւ այս տարվա հունիսի 17-ը։ Ներկայումս պարզվում է, թե Սեկերինան որ երկրի քաղաքացի է հանդիսանում։ Բացի նրանից, ձերբակալվել են եւս չորս անձ՝ նույն կասկածանքով, որոնցից մեկը հանդիսանում է Օշ քաղաքի քաղաքապետարանի Մամուլի ծառայության աշխատակից։
Կարծիքներ