ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է տարել Արտակ Դավթյանի վերանշանակման լուրը, չէ՞ որ նա Դավթյանի մասին ասում էր, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ վատ դերակատարում է ունեցել, ինչից հետո էլ Դավթյանը մի լավ «շշպռել էր»՝ ասելով, որ Քոչարյանը մշտապես խոչընդոտել է ԶՈՒ գործունեությանը, միջամտել կադրային նշանակումներին և գնումների գործընթացներին։
- Պարոն Քոչարյան, բարև Ձեզ, Ձեզ լրագրող է անհանգստացնում։
- Լրագրողները հեռախոսով ինձ չեն կարա անհանգստացնեն, Դուք պետք է իմ աշխատակազմի միջոցով ճշտեք՝ կարա՞ք իմ հետ շփվեք, թե՞ ոչ,- պատերազմում հենց նոր հաղթանակ տարածի ինքնավստահությամբ ասաց Քոչարյանն ու անջատեց հեռախոսը։