Լուկակուն հայտնել է Իտալիա տեղափոխվելու ցանկության մասին

 Լուկակուն հայտնել է Իտալիա տեղափոխվելու ցանկության մասին

ESPN- ի փոխանցմամբ, Բելգիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմեու Լուկակուն «Յունայթեդի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»։

Նշվում է, որ «Մանչեսթեր  Յունայթեդը» կարող է հրաժարվել իր հարձակվողից 80 մլն եվրոյի դիմաց։

Հիշեցնենք, որ երեկ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Սուլշերը հայտնել էր, որ ինքը խոսել է թիմի ֆուտբոլիսներ Ռոմելու Լուկակուի և Պոլ Պոգբայի հետ։ Սուլշերի խոսքով՝  նա համաձայնության է եկել ֆուտբոլիստների հետ և  նրանք պետք է մնան Մանչեսթերում։