Նաիր Տիկնիզյանը՝ Ռուսաստանի առաջնության մակարդակի ու ստեղծված իրավիճակի մասին

Նաիր Տիկնիզյանը՝ Ռուսաստանի առաջնության մակարդակի ու ստեղծված իրավիճակի մասին

Հիմարություն է հերքել, որ ՌՊԼ-ի մակարդակն ընկել է։ Եվրոպական ասպարեզում պրակտիկան ձեռնտու է բոլորիս, նույնիսկ այն արտասահմանցի խաղացողներին, ովքեր գնում են հավաքականներ։ Այո, եվրագավաթների բացակայությունն ազդել է առաջնության մակարդակի վրա։ Եթե նայեք ՌՊԼ-ի աղյուսակին, ապա ակումբները մոտ են իրար, մոտավորապես բոլորը հիմա հավասարվել են՝ նույն մակարդակի վրա են։ Այս մասին տված վերջին հարցազրույցում անդրադառնալով լրագրողի դիտարկմանը նշել է Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Լոկոմոտիվի» առաջատարներից Նաիր Տիկնիզյանը։

«Թեպետ ես կարող եմ նշել, որ իրականում ՌՊԼ-ն այս պահին լավ մակարդակ ունի, սակայն   ավելի ցածր, քան հինգ տարի կամ նույնիսկ երեք կամ չորս տարի առաջ»,-  ասել է ֆուտբոլիստը։