Օրակարգի 34 հարցից ընդամենը 5-ն է զեկուցվող. գործադիրի նիստը՝ ուղիղ

Օրակարգի 34 հարցից ընդամենը 5-ն է զեկուցվող. գործադիրի նիստը՝ ուղիղ

Կառավարությունում մեկնարկել է գործադիրի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից ընդամենը հինգն է զեկուցվող, մնացած 29 հարցի տակ գրված է՝ չզեկուցվող: Կառավարության այս «թափանցիկ» գործելաոճն արդեն «բնավորության» գիծ է դառնում, երբ օրակարգ է բերում տասնյակ հարցեր, որոնցից հազիվ 10-20 տոկոսն է զեկուցում, մյուսները կա՛մ գաղտնի են, կա՛մ չզեկուցվող:

Բայց նիստերը, հատկապես, երբ դրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանն է վարում, չգիտես ինչու, կարող են ժամեր տևել, որովհետև անգամ մի քանի զեկուցվող հարցի քննարկման ժամանակ այնքան են ծավալվում անօգուտ, թեմայի հետ կապ չունեցող հարցերի շուրջ, որ հաճախ մոռանում էլ են՝ ինչի համար էին հավաքվել: Արդյունքը լինում է ժամերով անիմաստ ջուր ծեծելը:

Տեսակետ կա, որ հաճախ նաև դիտավորյալ են թեմայից շեղվում, որպեսզի լրագրողների և հասարակության ուշադրությունը շեղեն այն խնդրահարույց նախագծերից, որոնք ընդգրկված են լինում օրակարգում, սակայն կա՛մ չեն զեկուցվում, կա՛մ աննկատ ընդունում անցնում են, որ շատ ուշադրություն չգրավեն: