Բլինքենը նշել է համակարգչային գլոբալ խափանման պատճառը

Բլինքենը նշել է համակարգչային գլոբալ խափանման պատճառը

ՏՏ ոլորտի ներկայիս գլոբալ խափանումը ծրագրային ապահովման արդիականացման արդյունք է:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը հերքել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե համաշխարհային խափանումների պատճառը հաքերային հարձակումն է եղել։

«Իմ լավագույն ընկալումը հենց դա է: Որ դա ինչ-որ անսարքություն էր ծրագրային ապահովման թարմացման մեջ: Սա, իմ ներկայիս տեղեկություններով, որևէ տեսակի չարամիտ հարձակում չէր»,- ասել է Բլինքենը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն, Ավստրալիան, եվրոպական մի շարք երկրներ ահազանգեցին համակարգչային համատարած խափանումների մասին, որոնք կաթվածահար են արել ավիափոխադրման, բանկային, հեռուստատեսային, առևտրային, առողջապահական և այլ ոլորտների բնականոն գործունեությունը: