Դեկտեմբերից փոքր-փոքր թվերով տվել ենք էդ քարտեզներից, երբ հասկացել ենք, որ դադարեցնում են գերիների վերադարձը, մենք էլ ենք դադարեցրել. Փաշինյան

Դեկտեմբերից փոքր-փոքր թվերով տվել ենք էդ քարտեզներից, երբ հասկացել ենք, որ դադարեցնում են գերիների վերադարձը, մենք էլ ենք դադարեցրել. Փաշինյան

Չեմ բացառում, որ կան ուժեր, որոնք ամենատարբեր խոչընդոտներ են հարուցել այս ընթացքում, որ սառեցվի գերիների վերադարձը, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նկատառումով: Այս մասին Աբովյան քաղաքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Մեկ ռեգիոնի քարտեզ ենք տվել, ընդ որում, ցավոք սրտի, ասեմ՝ այդ ականադաշտերը մեզ և իրանց չեն բաժանում իրարից, դա ադրբեջանցիների թիկունքում է: Դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք էդ քարտեզներից, երբ հասկացել ենք, որ իրենք դադարեցնում են գերիների վերադարձը, մենք էլ ենք դադարեցրել: Մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ, բայց մեր հանրությունը չի հասկանա, որ մենք գերիներ ունենալու պարագայում միակողմանի վերադարձնենք»,- ասել է Փաշինյանը և հավելելց, որ այդ կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ իրենք մոլորված զինվորին վերադարձրին: