Երկու ժամից պարզ կդառնա ՀՆՄ նոր նախագահի անունը

Երկու ժամից պարզ կդառնա ՀՆՄ նոր նախագահի անունը

Քիչ առաջ նկարիչների միության համագումարում նախագահի պաշտոնում առաջադրվեցին 4 թեկնածու` նկարիչներ Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը եւ Հաղթանակ Շահումյանը, ով սակայն ելույթի ընթացքում ինքնաբացարկ հայտնեց:

Հնչած ելույթներից եւ դահլիճի արձագանքից կարող ենք արձանագրել, որ հիմնական պայքարը գնալու է Սուրեն Սաֆարյանի եւ Խաչիկ Աբրահամյանի միջեւ: